Աբու Դաբիում հрթիռային հшրվածից մարդ է զпհվել

Այսօր առավոտյան Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի ծայրամասում պաղեստինցի քաղաքացիական անձ է զոհվել հրթիռային հարվածից։

«Աբու Դաբիի Էմիրության իշխանությունները արձագանքել են Ալ Բահիա տարածքում քաղաքացիական մեքենայի վրա հրթիռային հարվածի հետ կապված միջադեպին, որի արդյունքում զոհվել է մեկ պաղեստինցի քաղաքացի»,-ասվում է Աբու Դաբիի լրատվամիջոցների գրասենյակի հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում