«Օրվա ընթացքում գանձապետական նվիրաբերության հաշիվ կբացվի»:
Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի Ֆինանսների նախարարության կայքում:
«Բոլոր այն կազմակերպություններին, որ ցանկանում են իրենց ֆինանսական աջակցությունը ցուցաբերել, տեղեկատվությունը հասանելի կլինի, և նախապես հայտարարված կարգով պարբերաբար հաշվետվություններ կտարածենք, թե այդ միջոցներն ինչպես են օգտագործվել»,- ասաց նա:
