ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Վ. Կ.-ն և նրա կինը՝ Վ. Դ.-ն, ժամանելով Ա. Հ.-ի բնակարան, վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու նախնական և միասնական դիտավորությամբ հիշյալ տան բակում աստիճանների վրա առաջացած խոսակցության ժամանակ խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, Ա. Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու, ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելով, հարկադրել են անձնագրով ժամանել Տաշիր համայնքում գործող «Մեր ձևով» կուսակցության գրասենյակ, հաշվառվել որպես նշված կուսակցության անդամ, իսկ առաջիկա 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրել իրենց թեկնածուին, հակառակ պարագայում սպառնացել են պայթեցնել նրա բնակարանն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար:
Ամբողջական նյութը՝
https://armtimes.com/hy/article/333048?fbclid=IwY2xjawQlEddleHRuA2FlbQIxMQBicmlkETExZlhQM1RYb1JPQ1lKN1I1c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHhO-ZEyPD_4Q23Xv6fTU0g9Kd1i6Zlkkn02bvtbdfZUcdA6Keh-oH6i2u574_aem_Bk__D0gxv5O1sIe50-oQQA
