Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի տարածքին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան:
Իրանական Press-TV-ի փոխանցմամբ, գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-4» անվանումը և դարձել է պատասխան գործողությունների 61-րդ ալիքը հակամարտության սկզբից ի վեր:
ԻՀՊԿ տվյալներով՝ Թել Ավիվի կենտրոնում խոցվել է ավելի քան 100 թիրախ, ներառյալ ռազմական և ուժային օբյեկտներ: Հրթիռները հաղթահարել են Իսրայելի ՀՕՊ համակարգը առանց որևէ խոչընդոտի:
ԻՀՊԿ գնահատականներով՝ հարվածների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է հակառակորդի ավելի քան 230 զինծառայող:
Բացի Թել Ավիվից, հարձակման են ենթարկվել օբյեկտներ Երուսաղեմում, Հայֆայի նավահանգստում, Բեեր Շևայում և Նեգև անապատում:
Միաժամանակ իրանական ուժերը հարվածներ են հասցրել Քաթարում, Բահրեյնում, ԱՄԷ-ում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին, նշել են գերատեսչությունում:
