Մուշեղ Շուշանյանը ձերբшկшլվել է. նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում Շուշանյանը ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները:

Այս մասին  հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հայտնելով մանրամասներ և նշելով, որ վերջինս ձերբակալվել է:

«Շարունակելով իր հանցավոր՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութեր տարածելու գործունեությունը, իր ֆեյսբուքյան «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված էջում, Մ.Շուշանյանն այսօրինակ բովանդակությամբ գրառում է կատարել նաև սեպտեմբերի 22-ին, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայոց զարթոնքը կարող է սկսվել մի պայմանով միայն՝ եթե կիկոլը ու ողջ հայրենավաճառների խմբակը ինքնաբուխ տարերային կերպով մահապատժվեն»:

Մեկ այլ գրառման մեջ էլ օգտատերը գրել է. «կիկոլին, դրա կուտոկից ցանկացածին որտեղ բռնեք սատկացրեք, հնարավորինս դաժան, բայց նաև արդյունավետ, սաղ չմնան. աած, ոստիկանություն, սպասում եմ, եկեք, տարեք»:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և համակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

Մ. Շուշանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Վարույթի շրջանակներում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալելու վերաբերյալ:

Սեպտեմբերի 28-ին Շուշանյանը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է»։

Կիսվել սոց․ ցանցերում