Թրшմփի հայտարարությունից առաջ 580 միլիոն դոլարի նավթային խաղադրույքներ են կատարել

Ըստ Financial Times-ի՝ Իրանի հետ բանակցությունների մասին Թրամփի գրառումից մոտ 15 րոպե առաջ բորսայի առևտրականները մոտ 580 միլիոն դոլարի նավթային խաղադրույքներ են կատարել։

Մի քանի րոպեում Brent և WTI նավթի ֆյուչերսներով կատարվել է մոտ 6200 գործարք, ինչը կասկածներ է առաջացրել տեղեկատվության հնարավոր ներքին արտահոսքի վերաբերյալ։ Ապացույցներ, սակայն, չկան։

Կիսվել սոց․ ցանցերում