Մասիսում նախկին կնոջը սպшնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Ինչպես հայտնել էինք, Մասիսում 75-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը, վերջինս մահացել է։

«Հայկական ժամանակ»-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված սպանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը):

Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:

Կիսվել սոց․ ցանցերում