ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտադիր է նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը ներառել 100 դոլարանոց թղթադրամների վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը:
Թարմացված թղթադրամների հրապարակումը նախատեսված է հունիսին: Փոփոխությունը համընկնում է Միացյալ Նահանգների անկախության տարեդարձի հետ:
«Նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի 100 դոլարանոց թղթադրամների վրա՝ անկախության 250-ամյակի պատվին», — ասվում է հայտարարության մեջ:
Այս քայլը աննախադեպ կլինի մի քանի առումներով:
Նախ, գործող նախագահի ստորագրությունը նախկինում երբեք չի հայտնվել ամերիկյան թղթադրամների վրա: Երկրորդը՝ 165 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ գանձապետի ստորագրությունը կհեռացվի թղթադրամներից, ինչը, մասնագետների կարծիքով, խախտում է 19-րդ դարի կեսերից խստորեն պահպանվող ավանդույթը, նշում է գործակալությունը:
Փոփոխությունն առաջնահերթ կվերաբերվի 100 դոլարանոց թղթադրամները, որոնք կսկսեն տպագրվել հունիսին:
Փոփոխությունները հետագայում կտարածվեն այլ անվանական արժեքների վրա:
Մնացած դիզայնը կմնա նույնը, միայն ստորագրությունը կթարմացվի։
