Թրшմփի ինքնաթիռը հետաձգել է թռիչքը նկատված անհայտ ԱԹՍ-ի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռի մոտ անօդաչու թռչող սարք է նկատվել, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները Պալմ Բիչի միջազգային օդանավակայանում։

Ինչպես հաղորդում է CBS 12-ը, միջադեպից հետո օդ են բարձրացվել նաև զինվորական ուղղաթիռներ։

Օդանավակայանի օդաչուներից մեկի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը, հավանաբար, չափազանց մոտ է թռչել օդանավակայանի տարածքին, ինչի պատճառով բոլոր թռիչքներն ու չվերթները անհապաղ դադարեցվել են՝ անվտանգության ապահովման նպատակով։

Նախագահի հրապարակային ժամանակացույցի համաձայն՝ նա պետք է Պալմ Բիչից մեկներ Վաշինգտոն։ Սակայն Սպիտակ տան մոտ գտնվող լրագրող Էնդրյու Ֆեյնբերգը հայտնել է, որ նախագահական ինքնաթիռը դեռ չի թռել։

 

Միջադեպի պահին նախագահը գտնվել է իր գոլֆի ակումբում՝ Արևմտյան Պալմ Բիչում։

Կիսվել սոց․ ցանցերում