Միխայելովկա գյուղում այրվել է անասնակեր

Ապրիլի 2-ին, ժամը 12։12-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Միխայելովկա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:29-ին,մարվել`14:24-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր, ծխահարվել՝ մոտ 100 հակ

Կիսվել սոց․ ցանցերում