Թեհրանում այս գիշեր հզոր պայթյուններ են որոտացել: Լրատվամիջոցները հայտնել են Դարբանդ լեռան և Գուլաբ Դարայի հրթիռային բազաների ուղղությամբ մոտ 20 հարձակման մասին: Խորամաբադում Իրանի զինված ուժերի «Իմամ Հուսեյն» ռազմաբազան ոչնչացվել է:
Պայթյուններ են որոտացել նաև Իրանի Աբադան նավահանգստային քաղաքում՝ Իրաքի հետ սահմանին:
Նշվում է նաև, որ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին: Թիրախում են եղել Թել Ավիվը, Բեեր Շևի ռազմական գործարանը, Նեգևում պահպանվող տարածքը և այլ վայրեր:
Հարված է հասցվել նաև Բահրեյնի բնակելի հատվածներից մեկին: Իրաքի հարավ-արևելքում գտնվող նավթային ընկերություններից մեկի օբյեկտում էլ հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
