Լիբանանը կրակների մեջ է. Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, անդրադառնալով Լիբանանում շարունակվող ռազմական գործողություններին, հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ նշելով, որ տարածաշրջանային կայունությունն անհնար է առանց հրադադարի։

«Անվտանգությունն անբաժանելի է։ Դուք չեք կարող կայունություն ունենալ Մերձավոր Արևելքում կամ Պարսից ծոցում, քանի դեռ Լիբանանը կրակների մեջ է»,- շեշտել է նա՝ հավելելով, որ Լիբանանի ուղղությամբ հարվածները սպառնում են ձախողել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունները։

Ֆոն դեր Լայենի փոխանցմամբ՝ հակամարտության սկզբից ի վեր Եվրամիությունը էներգակիրների ներկրման համար հավելյալ 22 միլիարդ եվրո է վճարել։

«44 օր, 22 միլիարդ եվրո, և ոչ մի լրացուցիչ մոլեկուլ էներգիա»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ մատնանշելով Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության վերականգնման կենսական անհրաժեշտությունը։

Կիսվել սոց․ ցանցերում