ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ԲԱՅԴԵՆԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ՀԱՐՑՈՎ ԱՌԱՋԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ 

Հանրապետականներն անցկացրել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իմպիչմենտի հարցով առաջին լսումները, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամները հայտարարել են, որ բավականաչափ ապացույցներ են հավաքել ԱՄՆ նախագահին մեղադրանք առաջադրելու համար:

«Շատ ապացույցներ են հավաքվել, որ Ջո Բայդենը չարաշահել է իր պաշտոնը՝ ընտանիքը հարստացնելու համար։
Նախագահ Բայդենը տարիներ շարունակ ստում էր, որ չգիտեր կամ չէր մասնակցում իր ընտանիքի կոռուպցիոն խաղերին», — ասել է Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Ջեյմս Քոմերը:

 

Կիսվել սոց․ ցանցերում