Հոնդուրասում ապրիլի 17-ին հայտնաբերվել է 17 ամյա «բովանդակաստեղծ» (content maker) Կատրին Մեխիա Արգետայի դին։ Ըստ տարածված տեղեկությունների ՝ նրա մարմինը գտնվել է Տոկոա քաղաքի մոտակայքում գտնվող արմավենիների տնկարկում։ Ոստիկանությունը հայտնել է, որ աղջկա մարմնի վրա եղել են դաժան բռնության և խոշտանգումների հետքեր։
Իրավապահների նախնական վարկածով ՝ սպանության հիմնական դրդապատճառը վրեժխնդրությունն է։ Քննության շրջանակում արդեն ձերբակալվել է 21-ամյա կասկածյալ։ Կատրին Մեխիա Արգետան TikTok-ում հայտնի է պարային երաժշտական տեսանյութերով և ուներ տասնյակ հաազարավոր հետևորդներ։ Նրա վերջին հրապարակումն արվել էր ապրիլի 15-ին՝ մահից երկու օր առաջ։
Աղջկա ընտանիքի անդամների խոսքով՝ նա վերջին անգամ տնից դուրս էր եկել ընկերների հետ հանդիպելու նպատակով, որից հետո անհետացել էր։ Մայրը պատմել է, որ իրեն հասած տեղեկություններով ՝ երեք զինված անձինք աղջկան բռնությամբ նստեցրել են մեքենան և տարել անհայտ ուղղությամբ։
