Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։
Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպություններում արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ։
Խախտումներ են արձանագրվել հետևյալ ընկերություններում․
«ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ,
Անհատ ձեռնարկատեր Արա Լևոնի Տեր-Մինասյան,
«ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊԸ,
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ,
«ԱՎԱ ՀՈԼԴԻՆԳ 2017» ՍՊԸ,
«ՎԲ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ,
«360 ՊԱՆՈՐԱՄԱ» ՍՊԸ,
«ՊՐԵՏՈՐ» ՍՊԸ,
«ԲԻԴԵՔ» ՍՊԸ,
«ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ,
«ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ,
«ԶԵՅԹՈՒՆ ՍԱՌՑԱՐԱՆ» ԲԲԸ։
Մասնավորապես, արձանագրված խախտումները վերաբերել են հետևյալին․
Հղկման աշխատանքների ընթացքում չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր,
Օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել,
Առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցով,
Բացակայել են անհրաժեշտ ցանկապատումները և այլն։
Խախտումներով կատարվող աշխատանքներն անհապաղ դադարեցվել են:
Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, և իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ Տնտեսավարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1,700,000 ՀՀ դրամ։
