Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. գլխազարդն իրականում խաչի տեսքով է

Համացանցում տարածվում է երգչուհի Իվետա Մուկուչյանի լուսանկարը` ճակատին կիսալուսնի և աստղի տեսքով կախազարդով։

Երգչուհուն քննադատում են ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, համերգին կիսալուսնի և աստղի պատկերով կախազարդով ելույթ ունենալու համար։

Կիսալուսինն, ինչպես հայտնի է, առկա է Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ մահմեդական մի շարք այլ երկրների դրոշների վրա։

Պնդումն իրականում կեղծ է. բացի այդ, կադրը վերցված չէ Քաղաքացու օրվա համերգից:

Իվետա Մուկուչյանի գլխազարդն իրականում խաչի տեսքով է, իսկ նակարը վերցված է 2020 թվականի դեկտեմբերին նրա յութուբյան էջում հրապարակված տեսահոլովակից։

Կիսվել սոց․ ցանցերում