Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները հանձնաժողովը չի ընդունել

Մ-2 միջպետական ճանապարհի`Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող մոտ 7.5կմ հատվածում (կմ182+532-կմ190+000) կատարված հիմնանորոգման աշխատանքներն առկա թերությունների պատճառով հանձնաժողովի կողմից չեն ընդունվել շահագործման։

Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, կապալառու կազմակերպությունն իր միջոցներով իրականացնում է նշված 7.5կմ հատվածում առկա թերությունների վերացման աշխատանքներ։

Կատարվող աշխատանքների ընթացքին հետևել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը։

Կիսվել սոց․ ցանցերում