ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու վարույթներով հրապարակված ձայնագրություններին:
Ռուբինյանը նշել է, որ արդեն գրեթե չկա օր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր բացահայտումներով, նոր ձայնագրություններով հանդես չգա, իսկ «Կալուգացի Սամոյի թիմակիցները չբռնվեն ընտրակաշառք բաժանելու վրա»:
«Դրանք նույն տասովշիկներն են, որ աշխատել են նաև ՀՀԿ-ի համար, հետո Քոչարյանի: Ու ինչքան շատ են ընտրակաշառք բաժանելիս բռնվում, այնքան շատ են ախմախ բաներ խոսում՝ էլ 300 հազար ադրբեջանցիներ են գալու, ՀՀ բանակում 10 հազար ադրբեջանցիներ են ծառայելու:
Ամեն ինչից խոսում են՝ բացի բուն հարցին պատասխանելուց՝ ընտրակաշառք ինչի՞ եք բաժանում»,- ասել է Ռուբինյանը:
