Ոսկեվազ գյուղում 36-ամյա վարորդը Honda-ով բախվել է քարե պարսպին և գլխիվայր շրջվել, դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 07։20-ի սահմաններում Honda Elysion մակնիշի ավտոմեքենան Ոսկեվազ գյուղի վարչական տարածքում «Հայասի» գինու և կոնյակի գործարանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարե պարսպին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել բնակչի հողամասի տարածքում։

Վարորդը տեղում մահացել է։

ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Նորիկ Ա․-ն է։

Կիսվել սոց․ ցանցերում