Մեր հարեւան չորս երկրներից երկուսը՝ Վրաստանը եւ Ադրբեջանը, սահմանադրությամբ Ռուսաստանը ճանաչում են օկուպանտ, իսկ Իրանը եւ Թուրքիան՝ ռազմավարական մրցակից։ Այս իրավիճակում Հայաստանը կարո՞ղ է լինել Ռուսաստանի ռազմավարական դաշնակից։ Կարող է, բայց դա կնշանակի շարունակել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամությունը, ունենալ Վրաստանի մշտապես չփարատվող կասկածամտությունը եւ Իրանի «վերապահ չեզոքությունը»։ Արժե՞ հանուն Ռուսաստանի հակադրվել անմիջական հարեւաններին։ Ո՞վ է այս հարցի պատասխանատուն։
Հ․Գ․ Խնդրի շուրջ մյուս բոլոր արծարծումները, մանավանդ Ռուսաստանի «զինու ուժով պատմական արդարության վերականգնման» խոսույթը կամ, թող բառի համար ներեն, ցնորամտություն է, կամ մանիպուլյացիա, կամ օտար շահի սպասարկում։
