Մինչև մայիսի 28-ի զпրահանդեսը Երևանում ՀՀ ԶՈՒ ռшզմական տեխնիկայի տեղաշարժի նկարահանումները խստիվ արգելվում են

ՀՀ պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին և ԶԼՄ գործընկերներին տեղեկացնում է, որ մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։

«Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին սահմանված կարգով։

Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում