Ադրբեջшնի ՀԵՏ ՉՊԵՏՔ Է ԿՆՔՎՒ ՈՐևԷ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ մինչև հիմնավորապես չլուծվեն հետևյալ խնդիրները.Նորիկ Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանը գրում է.

Նկատի ունենալով ս.թ. հոկտերբերի 5-ին Գրենադայում սպասվող հնգակողմ հանդիպման ընթացքում ինչ-որ խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ պայմանավորվածության գալու վերբերյալ խոսակցությունները,
գտնում եմ, որ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՉՊԵՏՔ Է ԿՆՔՎՒ ՈՐևԷ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ մինչև հիմնավորապես չլուծվեն հետևյալ խնդիրները.
1. բռնագաղթված ողջ արցախահայության վերադարձ իրենց բնակավայրեր, և նրանց խաղաղ ու անվտանգ գոյության լիակատար ապահովում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի տարածքում միջազգային հուսալի ու անշահախնդիր խաղապահ ուժերի տեղակայման եղանակով:
2. Լաչինի միջանցքի միջոցով Արցախի ու Հայաստանի միջև անժամկետ, լիարժեք հուսալի ու անխափան կապի ապահովում:
3. Հաշվեհարդարի ու վենդետայի իսպառ դադարեցում. 2023 թ. սեպտեմբերի19-ից հետո ձերբակալված ու կալանավորած անձանց ազատ արձակում և նրանց վերաբերյալ հարուցված քրեական վարույթների կարճում:
4. 44 օրյա պատերազմում ու դրան հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից գերեվարված բոլոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձ:
5. Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության, Ալմա-Աթայի 1991 թ.դեկտեմբերի 21-ի հռչակագրով սահմանված, տարածքային ամբողջականության դե յուրե ճանաչում և Հայաստանի օկուպացրած տարածքներից ադրբեջանական զորքերի ամբողջությամբ դուրս բերում:
Կիսվել սոց․ ցանցերում