Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս քաղաքի մերձակայքում խորտակվել է զբոսաշրջային նավ։
Տեղեկությունների համաձայն՝ նավի անձնակազմը նկատել է արտակարգ իրավիճակը և փորձել է այն ուղղորդել դեպի ափ, սակայն նավն սկսել է արագ ջուր լցվել։ Որոշում է կայացվել բոլոր ուղևորներին տարհանել նավակներով և մոտորանավակներով։
Փրկարարական գործողությունների արդյունքում բոլոր ուղևորներն անվտանգ տեղափոխվել են, տուժածներ չկան։ Ընդհանուր առմամբ՝ փրկվել է մոտ 110 ուղևոր։
