Քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին՝ ժամը 14:00-ի դրությամբ

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 մարդ, կամ ընտրողների ՝ 33,84 տոկոսը:

Այս մասին հայտնել են ԿԸՀ-ից:

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում ընթանում են Ազգային ժողովի հերթական ընտրությունները: 2005 ընտրատեղամաս առավոտյան ժամը 08:00-ից սկսել է աշխատանքը:

ԱԺ ընտրությանը մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։

Կիսվել սոց․ ցանցերում