World Challenge Cup․ Արթուր Դավթյանը՝ բացարձակ գավաթակիր

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանն արժանացել է սպորտային մարմնամարզության World Challenge Cup շարքի բացարձակ գավաթակրի կոչմանը հենացատկում, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Արթուր Դավթյանը հենացատկում ոսկե մեդալներ էր նվաճել Քաթարի մայրաքաղաք Դոհայում եւ Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված փուլային մրցաշարերում։

Կիսվել սոց․ ցանցերում