ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել էկաթվածի կասկածով։ Այս մասին հայտարարել է Մետրոպոլիտ Իլարիոնը (Գրիգորի Ալֆեև)՝ կոչ անելով աղոթել նրա առողջության համար։
«Խնդրում եմ աղոթեք Վլադիմիր Սպիվակովի առողջության համար։ Նա կաթվածի կասկածով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Տվեք, Տեր, առողջություն ձեր ծառա Վլադիմիրին և վեր կացրեք նրան հիվանդության անկողնուց»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ Երաժշտության տան մամուլի ծառայությունը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Սպիվակովի և Ալիսա Ֆրոյնդլիխի մասնակցությամբ հունիսի 21-ին նախատեսված համերգը չեղարկվել է։
«Նոր ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ», — պարզաբանել է մամուլի ծառայությունը։
