ՏԵՍԱՆՅՈՒԹ․Disney-ը թողարկել է «Նվիրական ցանկություն» մուլտֆիլմի թրեյլերը

Համացանցում հայտնվել է Disney ստուդիայի 100-ամյակին նվիրված նոր անիմացիոն մյուզիքլի՝ «Նվիրական ցանկության» ընդլայնված թրեյլերը:

Ֆիլմի սյուժեն պատմում է Ռոսասի թագավորությունից 17-ամյա արքայադուստր Աշայի մասին։  Իր հավատարիմ ընկերոջ՝ Վալենտինո անունով գառան հետ միասին հերոսուհին ծանոթանում է աստղի հետ, որը կատարում է ցանկացած ցանկություն։

Մուլտֆիլմում դերերը հնչյունավորել են օսկարակիր Արիանա Դեբոզը, Քրիս Փայնը եւ Ալան Թյուդիկը։  Ռեժիսորներն են Քրիս Բաքը եւ դեբյուտանտ Ֆոն Վիրասունթորնը։

«Ցանկության» թողարկումն ԱՄՆ-ում տեղի կունենա նոյեմբերի 22-ին։

Կիսվել սոց․ ցանցերում