Պшյթյուն Թпւրքիայում՝ զինшմթերքի պահեստում. կան զпհեր

Պայթյուն է որոտացել Թուրքիայի Քըրըքալե նահանգի զինամթերքի պահեստում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 23-ի ցերեկը։ Զինամթերքի պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Տեղեկությունները ճշտվում են։

 

Դեպքի վայրում աշխատում են փրկարարների, բուժաշխատողների և ոստիկանների բրիգադները:

 

Կիսվել սոց․ ցանցերում