Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց էր ներկայացրել Իմնեմնիմիի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանի դեմ պահանջելով վերջինս ներողություն խնդրել իր հասցեին հնչեցված վիրավորական խոսքերի համար։

Դատարանը վճռել է` Վազգեն Արմենի Սաղաթելյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն
խնդրել Ալեն Ռոբերտի Սիմոնյանից՝ առնվազն հինգ աշխատանքային օր տևողությամբ «Ֆեյսբուք»
սոցիալական ցանցի միջոցով՝ իր անձնական էջում, բոլորի համար հասանելի և տեսանելի
եղանակով, հրապարակելով հետևյալ բովանդակությամբ հայտարարությունը.

«Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից, քանի որ
09.11․2025թ. www.youtube.com կայքով ուղիղ եթեր հեռարձակվող «LIVE. 3-րդ նախագահի հետ
մեր թողարկման, դրա արձագանքների և հիստերիկ նոպաների մասին «Իմնեմնիմի #223»
վերնագրով փոդքասթի ժամանակ վիրավորական բնույթի արտահայտություն եմ օգտագործել՝
ուղղված Ալեն Ռոբերտի Սիմոնյանին: Ուստի սույնով հիմք ընդունելով թիվ ԵԴ2/12193/02/25
քաղաքացիական գործով կայացված վճիռը՝ հրապարակային կարգով Ալեն Ռոբերտի
Սիմոնյանից ներողություն եմ խնդրում»։

Կիսվել սոց․ ցանցերում