ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 26-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների մի խումբ ծառայողների, որոնք հունիսի 15-22-ն ակտիվ մասնակցություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։
Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել որոնողական աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայողներին՝ ընդգծելով, որ փրկարարները բարդ պայմաններում դրսևորել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, անձնվիրություն ու մեծ պատասխանատվություն։
