ԱՄՆ հետախուզական ինքնաթիռը կրկին նկատվել է Սև ծովի վրա

Ամերիկյան Bombardier Challenger 650 Artemis II հետախուզական և թիրախային նշանառության ինքնաթիռի թռիչք է արձանագրվել Սև ծովի չեզոք ջրերի վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրամիության ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը։

«Ռումինական Կոնստանցայում մշտապես տեղակայված ինքնաթիռը կրկին աշխատում է Սև ծովի չեզոք ջրերի վրա՝ թռիչքներ կատարելով ակվատորիայի արևմուտքից արևելք և հակառակ ուղղությամբ», — ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ ինքնաթիռը շարժվում է մոտ 9,5 կմ բարձրության վրա՝ քաղաքացիական ինքնաթիռների համար նախատեսված երթուղիներից դուրս և չի մտնում մերձափնյա որևէ երկրի օդային տարածք։ Աղբյուրն առանձնահատուկ ընդգծել է այն փաստը, որ, որպես կանոն, Bombardier Challenger 650 Artemis II-ը թռիչքներ է իրականացնում միայն աշխատանքային օրերին, և դրա թռիչքը կիրակի օրը բավականին հազվադեպ երևույթ է։

Գործակալության զրուցակիցը նաև հիշեցրել է, որ հունիսի սկզբից այս ինքնաթիռը Սև ծովի վրա նկատվել է արդեն մի քանի անգամ։ Այն նաև թռչել է Կալինինգրադի մարզի անմիջական հարևանությամբ՝ շրջանցելով այն Լիտվայի և Լեհաստանի օդային տարածքով, ինչպես նաև Բալթիկ ծովի չեզոք ջրերով։

Կիսվել սոց․ ցանցերում