Իսրայելը ճանաչեց իմ տատիկ-պապիկների ցեղասպшնությունը․ ամենասարսափելին, որ կարող էին անել մեր ժողովրդի համար

Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար:

Այս մասին ասել է Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

«Նեթանյահուի կաբինետը որոշեց ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ մի ցեղասպանություն, որը Հիտլերին մտածելու տեղիք տվեց, որ նա կարող է անել այն, ինչ արեց հրեաների հետ 1930-40-ական թվականներին։

Այն փաստը, որ այս կառավարությունը, որն արդեն ցեղասպանություն է իրականացնում Գազայում և Լիբանանում, որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար՝ մեր պատմությունն ու մեր ցեղասպանությունը, մեր ցավը սեփական քաղաքական շահերի համար օգտագործելով: Գրողը ձեզ տանի»,- ասել է Թանկյանը:

Կիսվել սոց․ ցանցերում