Ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Jac ավտոբուսը. Opel-ը հայտնվել է գործող օբյեկտի աստիճանների և մուտքի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի 16-րդ թաղամաս՝ Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհահատվածում, բախվել են Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Մարուքյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 74- ամյա Սերժիկ Արզումանյանի վարած Jac մակնիշի ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և հայտնվել գործող օբյեկտի աստիճանների և մուտքի դիմաց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ճամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Գեորգի Հայրումյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Վարոսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները ` Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/09/29/1247340?fbclid=IwAR3nb-yQt1Au3HIwAhF9s6fYA68iibWbqKYJxQIcAjGPLX31AhH5gq74VT0

Կիսվել սոց․ ցանցերում