Համացանցում նամակագրության կեղծ պատճեններ են շրջանառվում և նշվում, որ նամակագիրները ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը և ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
պետ Արմեն Խաչատրյանն են:
Կեղծ նամակագրության բովանդակության մեջ իբր թե քննարկվում է մամուլի և սոցիալական հարթակների աշխատանքի ոչ ճիշտ աշխատանքը: Դրանում նաև զետեղված են կոպիտ հայհոյանքներ և վիրավորանքներ:
Սույնի առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ տարածվող պատճենները կեղծ են և իրականության հետ որևէ աղերս ունենալ չեն կարող:
«Սա կարող եք դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի՝ ՀՀ-ում տեղեկատվական մեդիատեռոր իրականացնելու էժան ձեռագրի շրջանակներում: Այդ ֆեյք սքրիններում գրվածը որևէ կերպ կապ չունի իմ լեզվամտածողության, առավել ևս՝ մարդկանց հետ շփվելու հետ: Ինձ ճանաչող և ինձ հետ թե՛ անձնական, թե՛ աշխատանքային հարաբերություններ ունեցող մարդիկ դա շատ լավ գիտեն»,- ասաց Չախոյանը՝ հորդորելով տուրք չկալ նման էժանագին քայլերին:
