Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, 2026 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության հիմնադրման 108-ամյակին:
Գլխավոր դատախազը շնորհավորել է դատախազներին և Դատախազության աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և նշել.
«Վերջին մի քանի օրերի ընթացքում Երևանը դարձավ դատախազական համայնքի միջազգային երկխոսության վայր: Այսուհետ, յուրաքանչյուր տարի հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ և Եվրոպական դատախազների երկխոսության հարթակի շրջանակներում Հայաստանում անցկացվելու է նման ձևաչափի բարձրաստիճան համաժողով:
Եվրոպական երկրների դատախազների, այդ թվում՝ գլխավոր դատախազների և Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության գործընկերների, ոլորտի լավագույն փորձագետների մասնակցությամբ անցկացված համաժողովը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը վստահելի և հեղինակավոր գործընկեր է, կարող է պրոֆեսիոնալ երկխոսության ձևաչափով քննարկում ծավալել, պատշաճ մակարդակով համագործակցել քրեական վարույթների շրջանակներում, քայլել իրավունքի զարգացման տեմպերի հետ համահունչ:
