Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է հակակոռուպցիոն մեր քաղաքականությունները վերագործարկելու, թարմացնելու անհրաժեշտությունը։ «Մենք հիմա պետք է լուծենք ՏԻՄ ոլորտում խնդիրը, որովհետև մենք մեզ խաբում ենք։ Եթե ՏԻՄ-երը ինչ-ինչ պատճառով չեն համարձակվում այդ որոշումները կայացնել, ապա նորից պետք է դնել կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգեր։ Կառավարությունը պետք է դա անի։ Այնտեղ չեն կարողանում բարդույթները հաղթահարել։ Մենք պետք է օրենքով բանաձևը դնենք, ասենք՝ այսպես է աշխատում կատարողականի գնահատման համակարգը։ Ընդ որում՝ դա պետք է անել անհետաձգելիորեն։ Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027 թվականի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունը նախատեսում է ՏԻՄ համակարգում ներդնել կատարողականի վրա հիմնված վարձատրության մեխանիզմ
