«Կամ համաձայնագիր, կամ ԱՄՆ-ը կավարտի սկսածը»․ Թրամփի այս հայտարարությանը Իրանը կոշտ պատասխան է տվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շուրջ վերջին հայտարարություններին՝ նշելով, որ փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ սահմանում է կողմերի պարտավորությունները։

«Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ է. վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն։ Հարգե՛ք ձեր ստորագրությունը»,- գրել է Արաղչին։

Նրա հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արված հայտարարությանը, ըստ որի՝ Իրանի հետ կա՛մ կկնքվի համաձայնագիր, կա՛մ ԱՄՆ-ը «կավարտի իր սկսած գործը»։

Թեհրանը և Վաշինգտոնը վերջին շրջանում քննարկում են հնարավոր համաձայնության հասնելու հարցը, սակայն կողմերի միջև շարունակում են պահպանվել լուրջ տարաձայնություններ։

Կիսվել սոց․ ցանցերում