Երևանի կենդանաբանական այգին հաստատել է, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով), քնեցումից չի արթնացել։
«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված՝ փայծաղը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
