Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Պեկինը Մոսկվային կտրուկ զգուշացրել է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին։
Ըստ Զելենսկու՝ Չինաստանը «վերջնագրի տեսքով» է արձագանքել ռուսական լրատվամիջոցներում հնչող միջուկային սպառնալիքներին՝ նշելով, որ նույնիսկ նման մտքերի առկայությունն անընդունելի է Պեկինի համար։
Միաժամանակ, աղբյուրների փոխանցմամբ, Կրեմլը, չնայած սպառնալիքներին, դեռևս ձգտում է խուսափել միջուկային էսկալացիայից՝ նախապատվությունը տալով Դոնբասում հարձակողական գործողությունների շարունակմանը։
