Երբ ես ասում եմ, որ ծառայում եմ Երևանին և Երևանցիներին, դա նշանակում է, որ բնակիչը կարող է առավոտյան հինգին լացակումած ինձնից օգնություն խնդրել, ու ես, չսպասելով աշխատանքային ժամին, տարբեր գերատեսչություններ զանգահարել, գրել, ներկայացնել խնդիրը, խնդրի հրատապությունը, խնդրել, միայն թե բնակիչները իրենց միայնակ չզգան, ինքս էլ գնալ, տեղում ծանոթանալ խնդրին, հետևել ընթացող աշխատանքներին, պետք եղած դեպքում հազար անգամ գնալ, միայն թե մարդիկ տեսնեն, որ իրենց բարձրաձայնած խնդիրը օդում չի մնում և լուծում է ստանում։
Երևան ԶՕ սպասարկման տիրույթում գտնվող ոռոգման ջրանցքի խցանման հետևանքով ջրի մակարդակը բարձրացել և լցվել էր Նորագավիթի բնակիչների տները։ Շնորհակալություն Երևան ՋՕ֊ի աշխատակիցներին, ինչպես նաև շնորհակալություն Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցներին։
Առանձնահատուկ շնորհակալություն Երևանի քաղաքապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյանին արագ արձագանքի համար։
