Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են

ԱՄՆ-ի և Իրանի ուժերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հզոր հարվածներ են փոխանակել. Թեհրանը թիրախավորել է Ծոցի երկրներում գտնվող ամերիկյան օբյեկտները և հայտարարել, որ կրկին փակել է կենսական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը:

Կատարվածն էլ ավելի մեծ կասկածի տակ է դնում անցյալ ամիս ստորագրված ԱՄՆ-Իրան միջանկյալ համաձայնագրի ապագան, որի նպատակն էր վերաբացել նեղուցը և դադարեցնել պատերազմը ևս 60 օր տևող բանակցություններից հետո:

Իրանի հարվածները հասել են մինչև Կատար, որը միջնորդ է հանդիսանում հրադադարի շուրջ բանակցություններում: Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք թիրախ չէին դարձել մայիսի սկզբից ի վեր, հայտարարել են, որ իրենց հակաօդային պաշտպանությունը խոցել է Իրանից արձակված հրթիռներն ու անօդաչու սարքերը:

ԱՄՆ զինվորականները կիրակի օրը սկսել են ավելի շատ հարվածներ հասցնել Իրանին, հայտնել է Կենտրոնական հրամանատարությունը X–ի իր հայտարարության մեջ՝ «շարունակելու համար նվազեցնել նրանց կարողությունը՝ հարձակվելու քաղաքացիական նավաստիների և առևտրային նավերի վրա, որոնք ազատորեն տարանցում են Հորմուզի նեղուցով»:

Կիսվել սոց․ ցանցերում