Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի օրինական անցման համար, իսկ ամերիկյան ուժերը պատրաստ են ապահովել ազատ նավագնացությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ ուժերը տեղակայված և պատրաստ են երաշխավորելու նավագնացության ազատությունը՝ չնայած Իրանի կողմից հնչող սպառնալիքներին, հայտարարություններին ու գործողություններին։
CENTCOM-ն ընդգծել է, որ Իրանը չի վերահսկում նեղուցը, նավերի տեղաշարժը շարունակվում է, և վերջին 7 օրվա ընթացքում այնտեղով անցել է ավելի քան 140 նավ։
