Վահրամ Աթանեսյանը գրում է․
Աշխարհում, այդ թվում եւ մեր տարածաշրջանում բոլորը կոնկրետ խնդիրներ են լուծում՝ իրենց չկաշկանադելով պարտնյորների, միջոցների եւ ձեւերի ընտրության հարցում: Մեկուկես դար է՝ մենք պայքարում ենք հանուն գաղափարի, որ այդպես էլ չի մարմնավորում, որովհետեւ մենք իրական-շոշափելի-առարկայական ձեռքբերումը մշտապես ստորադասում ենք ազգային ըղձախոսությանը: Արցախը փանջունիության զոհն է: Ուրիշ տեղ, օտարների մեջ մեղավորներ չփնտրենք: Ամենաթարմ օրինակն ասեմ. երեկ գեսգիշերին գրառում արեցի եւ իմ պատկերացրած գերխնդիրը ձեւակերպեցի՝ հասնել յուրաքանչյուր արցախցու սեփականության իրավունքի ճանաչմանը: Արձագանքել է մոտ չորս տսանյակ օգտատեր: Եթե քնարական զեղումներ անեի՝ հարյուրավոր ֆեյսբուքահայեր հավանություն կտային:
