Հուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի, Քրիստափորի, Սարալանջի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։
