Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ գիշերը խոցվել է ուկրաինական մոտ 600 անօդաչու թռչող սարք:
Գերատեսչության հաղորդմամբ՝ սա տարվա ամենազանգվածային հարձակումներից մեկն էր, որի թիրախում էին հայտնվել Վորոնեժի, Լենինգրադի, Նովգորոդի, Ռոստովի, Ռյազանի, Մոսկվայի և մի շարք այլ մարզեր, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ազովի ու Սև ծովերի ավազանները:
Հարվածների հետևանքով Սամարայի մարզում վնասվել է արտադրական օբյեկտ, կան զոհեր: ԱԹՍ-ների թիրախում էր հայտնվել նաև Մոսկվան, ինչի պատճառով դեռ նախորդ օրվանից սահմանափակվել է մի շարք օդանավակայանների աշխատանքը:
