Walt Disney Animation Studios-ը պաշտոնապես հայտարարել է «Կենդանապոլիս» (Zootopia) անիմացիոն ֆիլմի երրորդ մասի ստեղծման մասին։ Թիզերը ցուցադրվել է Անահայմում կայացած D23 փառատոնի ժամանակ։
Նոր մասի սյուժեի և պրեմիերայի ամսաթվի վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Նույն միջոցառմանը ստուդիան ներկայացրել է նաև «Սառցե սիրտը 3»-ի (Frozen 3) նոր կադրերը, որտեղ սյուժետային հիմնական գծերից մեկը լինելու է Աննայի և Քրիստոֆի հարսանիքը։
Հիշեցնենք, որ 2025-ին թողարկված «Կենդանապոլիս 2»-ը համաշխարհային վարձույթում հավաքել էր 1,8 մլրդ դոլար՝ դառնալով Disney-ի պատմության ամենաշահութաբեր մուլտֆիլմը:
