ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանը նախկինի պես դիտարկում են որպես դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես ՀԱՊԿ դաշնակից:

«Հայաստանն ի սկզբանե եղել է ակտիվ ու ներդաշնակ անդամ և արժանի ավանդ է ունեցել հավաքական ներուժի ամրապնդման գործում։ ՀԱՊԿ անդամ երկրները նախկինի պես նրան համարում են կազմակերպության դաշնակից»,- ընդգծել է Մասադիկովը:

Նա նաև հավելել է, որ անդամ պետությունները բազմիցս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը Երևանի հետ քննարկելու համատեղ աշխատանքներին հայկական կողմի լիարժեք մասնակցության վերսկսմանն առնչվող բոլոր հարցերը՝ առանց բացառության։

Կիսվել սոց․ ցանցերում