Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի հատվածում բախվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում գտնվող «Toyota» մակնիշի ջիպն ու «Honda e» մակնիշի ավտոմեքենան։
Բախման հետևանքով պարեկային ծառայության «Toyota»-ն կողաշրջվել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ծառայողները։ Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով պարեկային ծառայողը դիմել է բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի վայրում իրականացվում են համապատասխան գործողություններ։ Պարզվում են վթարի հանգամանքները, վարորդների ինքնությունը, ինչպես նաև՝ ով է եղել բախման պատճառը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։
