Այսօր այցելեցի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի թիվ 1 դպրոց, որտեղ ներկա գտնվեցի Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
Շնորհավորելով դպրոցի աշակերտներին՝ հորդորեցի լավ սովորել, քանզի մարդու ամենամեծ և ճշմարիտ հարստությունը գիտելիքն է։ Գիտելիքն այն ուժն է, որը բացում է նոր հնարավորությունների, նպատակների ու հաջողությունների ճանապարհը։
Հատուկ ջերմությամբ շնորհավորեցի առաջին դասարանցիներին՝ մաղթելով, որ դպրոցական տարիները նրանց համար դառնան գիտելիքի, ընկերության, նոր բացահայտումների և գեղեցիկ երազանքների իրականացման ճանապարհ։
Իմ խոսքում առանձնահատուկ կարևորեցի ուսուցիչների նվիրական ու պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով նրանց մեծ դերակատարումը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում։ Շնորհակալություն հայտնեցի նաև ծնողներին՝ երեխաների կրթության և զարգացման գործում իրենց կարևոր աջակցության ու հոգատարության համար։
Թող Սեպտեմբերի 1-ը բոլորի համար լինի նոր նպատակների, մեծ երազանքների և դրանց իրագործման ճանապարհի գեղեցիկ սկիզբ։
