Այնթապի 20-րդ փողոցում ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են․ տեղում հանձնարարականներ են տրվել

Այսօր Մասիսի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելություն է իրականացվել Այնթապ բնակավայրի 20-րդ փողոց, որտեղ տեղում դիտարկվել է ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։

Այցի ընթացքում քննարկվել են աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու առաջիկա անելիքները։

Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և հնարավոր խնդիրներին արագ արձագանքելու նպատակով տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Համայնքի բնակավայրերում իրականացվող ծրագրերի մշտադիտարկումը շարունակական է։

Կիսվել սոց․ ցանցերում